Ապագայի ճկվող սարքավորումները կարող են տպվել 3D տպիչով

tpichԳիտաֆանտաստիկան ժամանակի ընթացքում դառնում է իրականություն: Գալիս են օրեր, երբ մենք կկարողանանք ստանալ ցանկացած արտադրանք, որի կարիքը ունենք` սկսած ուտելիքից, մինչև տիեզերանավի մասեր: Էլեկտրական սարքավորումները հարմար է տպել հենց տանը, որպեսզի մարդիկ կարողանան անմիջապես օգտագործել դրանք: Այդ նպատակով չինացի գիտնականները տպագրել են մի գիտական աշխատանք, ըստ որի նրանք կկարողանան ստանալ տնային պայմաներում հեղուկ վիճակում գտնվող մետաղական հումք:

Արդյունքում կստեղծվի տպիչ, որը կկարողանա տպել բարդ առարկաներ սովորական տպիչի նման: Հեղուկ վիճակի շնորհիվ գալիումի և ինդիումի խառնուրդը կարող է տպագրվել ցանկացած տեսակի մակերևույթի վրա, ինչը թույլ կտա սեփական ձեռքերով տարբեր իրեր պատրաստելու սիրահարներին իրականության վերածել իրենց երազանքները:

Ուսումնասիրության հեղինակ Ջինգ Լուն իր տեխնոլոգիայի ապագան տեսնում է մարդկային մարմնի վրա ներդրվող սարքավորումների արտադրանքում: Նա նաև առաջարկում է իր հայտնագործությունը՝ օգտագործելով գեներացնել թափանցիկ բարձրորակ ֆիլմ, որը լույսի 47 տոկոսին թույլ է տալիս անցնել էկրանի միջով:

Աղբյուր` theverge.com