Լրացել է միջազգային տիեզերական կայանի 15 ամյակը

MKSՄիջազգային տիեզերական կայանը արդեն 15 տարի է պտտվում է Երկրի ուղեծրով: 1998 թվականի նոյեմբերին ուղեծիր է ուղարկվել ապագա կայանի առաջին մոդուլը: Այդ մոդուլը կոչվում էր «Заря»: 15 տարի անց միջազգային կայանը դեռևս նորոգում են և վրան ավելացնում նոր մասեր:

Մյուս տարվա ապրիլին ՄՏԿ-ում պետք է տեղադրեն մանիպուլյատոր, որը պատրաստվել է եվրոպացի գիտնականների թիմի կողմից: Բացի այդ, Ռուսաստանը պետք է ներկայացնի նոր լաբորատոր մոդուլ, որը նախատեսված է տարբեր նպատակներով ուսումնասիրությունների համար: Հավանաբար ռուսական մոդուլը կլինի վերջինն այս նախագծում:

Կայանի արժեքը այսօր 150 ամերիկյան դոլար է, ինչը նրան ավտոմատ կերպով դարձնում է ամենաթանկարժեք գիտական ծրագրերից մեկը: Մեկ տիեզերագնացի համար մեկ օրում ծախսվում է 7,5 միլիոն դոլար, ինչը շատ մեծ թիվ է, բայց միայն այդ ճանապարհով է հնարավոր բացել նոր հնարավորություններ մարդկության համար:

Աղբյուր` habrahabr.ru