Սարդ-մարդը «թոշակի չի անցնի» մինչև 2018թ.

the amazing spide manSony Pictures ընկերությունն աշխատում է իր «Նոր Սարդ-մարդը» ֆիլմի հաջորդ մասերի սցենարների շուրջ: Այս մասին հայնում է The Wrap հրատարակությունը՝ հղելով Sony Pictures Entertainment-ի համանախագահ Էմի Պասկալին:

«Մենք նպատակ ունեք օգտագործելու Սարդ-մարդի ողջ պոտենցիալը, այդ իսկ պատճառով պատրաստ եղեք դիմավորել նոր սուպերհերոսների և չարագործների»,- նշել է նա:

Ընկերության ղեկավար Մայքլ Լինտոնի խոսքով, արդեն մի քանի նոր սցենարներ գտնվում են մշակման փուլում:

Հիշեցնենք, որ «Նոր Սարդ-մարդը» ֆիլմի առաջին շարունակությունը՝ «Նոր Սարդ-մարդ՝ Բարձր լարում» անվանմամբ կինոէկրաններում կհայտվի 2014թ. մայիսին:

Դե իսկ հաջորդ շարունակությունները, համապատասխանաբար, 2016 և 2018 թթ-ին:

Աղբյուրը՝ TheWrap.com