Կարճամետրաժ ֆիլմ՝ Instagram լուսանկարներից

Կարճամետրաժ ֆիլմ՝ Instagram լուսանկարներից

Ֆրանսիացի ռեժիսոր Թոմաս Ջուլիենը ստեղծել է կարճատև ֆիլմ՝ պատրաստված Instagram ֆոտոծառայության օգտագործողների նկարած լուսանկարներով:

Տեսանյութը պատրաստվել է stop motion էֆեկտով: Այն պարունակում է 852 տարբեր օգտագործողների 852 լուսանկար:

«Instagram-ն աբազմաժանր լուսանկարների ամենօրյա հոսք է: Ես փորձեցի այդ «քաոսը» դարձնել դասակարգված: Արդյունքում, ես ստացել եմ ֆիլմ, որն արտացոլում է սոցիալական մեդիայի անսահման հնարավորությունները»,- նշում է ռեժիսորը:

Թոմաս Ջուլիենը գովազդային հոլովակների արտադրությամբ մասնագիտացած ռեժիսոր է: Նա աշխատել է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են Heineken-ը, MINI-ն, Adidas-ը, Carlsberg-ը, Camel-ը և այլք:

Աղբյուրը՝ lookatme.ru

Բաժիններ: Կինո
Թեգեր: Instagram, ֆիլմ