Amazon-ը նախագծում է նոր սարք

Amazon-ը նախագծում է նոր սարք

Kindle Paperwhite-ը թողարկելուց երկու ամիս անց Amazon ընկերությունը հայտարարել է, որ պատրաստում է բարձր թույլատրությամբ էկրան ունեցող Kindle, հաղորդում է Cnet-ը:

Սպասվում է, որ նոր Kindle Paperwhite-ը կթողարկվի 2014-ի երկրորդ եռամսյակում և կունենա 265ppi Kobo Aura HD էկրան, որը շուկայում առկա ընթերցիչների շրջանում ամենաբարձր թույլատրությունն է: Հիշեցնենք, որ հոկտեմբերին թողարկված Kindle Paperwhite-ն ունի 212ppi էկրան:

Բացի էկրանից՝ կփոխվի նաև ընթերցիչի քաշը. այն կլինի ավելի թեթև: Ծրագրային ապահովման փոփոխություն դեռևս չի նախատեսվում, սակայն Amazon-ն այժմ մշակում է հատուկ այս սարքի համար նախատեսված ֆոնտ:

Աղբյուրը՝ cnet.com

Թեգեր: Amazon, Kindle Paperwhite