Intel-ը «ձեռնոց կնետի» Apple-ին

Apple-ի A7 պրոցեսորները լուրջ մրցակից կունենան 2014 թվականին: Intel ընկերությունը պատրաստվում է 64 բիթ Bay Trail Atom պրոցեսորներ արտադրել Android օպերացիոն համակարգի համար: Այդ մասին հայտնել է ընկերության գլխավոր մենեջեր Հերման Էուլը ներդրողների հետ հանդիպման ժամանակ:

Intel-ը նախկինոմ 64 բիթանոց պրոցեսորներ է արտադրել Windows-ի համար, սակայն Android-ի համար այդպիսի հզորությամբ պրոցեսոր դեռևս չի արտադրվել: Bay Trail պրոցեսորը ներկայումս լայն օգտագործում է ստացել պլանշետներում և հիբրիդային սարքավորումներում՝ Dell, Hewlett-Packard, և Lenovo ընկերությունների կողմից: Այսօր այն աշխատում է Windows 8.1-ում 34 բիթանոց ռեժիմով: Գալիք տարի, բացի Android սարքավորումներից, պրոցեսորը լիարժեք ռեժիմով կաշխատի նաև նոր Windows-ի համար:

Apple-ը, 2013-ի թողարկելով իր 64 բիթանոց A7 պրոցեսորը, առաջ անցավ Google-ից և Intel-ից: A7-ն օգտագործվում է ընկերության նորագույն սարքավորումներում՝ iPhone 5S, iPad Air և iPad Mini Retina: 64 բիթանոց պրոցեսորների առավելությունը նախորդ սերնդի նկատմամբ արագագործության և հիշողության ավելի մեծ ծավալի հետ աշխատանքի ապահովման մեջ է:

Աղբյուր՝ cnet.com