Notch՝ Ձեր մարմնի սենսորը

notchՆյու-Յորքում հիմնադրված ստարտափը նախագծել է մարդու մարմնի հատուկ շարժումները ձայնագրող և վերլուծող սենսոր, որը կարելի է ամրացնել հագուստի վրա: Notch-ը ունի նաև համապատասխան հավելված iOS-ի համար, որի միջոցով ստացած տեղեկատվությունն ուղարկում է սմարթֆոնին:

Fitbit, Jawbone UP, Nike Fuelband և նմանատիպ այլ սարքավորումներից՝ նախատեսված ֆիտնես ակումբներում օգտագործման և այլ ակտիվ գործողությունների ժամանակ, Notch-ը առանձնանում է փոքր չափսերով և մարմնի շարժումների ֆիքսման ավելի լայն հնարավորություններով: Այն կարողանում է ստանալ ոչ միայն մարմնի շարժումների ամբողջական պատկերը, այլև լոկալ հաշվետվություններ կազմել ոտքերի, ձեռքերի, կամ մարմնի այլ մասերի համար: Այս հնարավորությունը կարելի է օգտագործել տարբեր բնագավառերում՝ բժշկություն, սպորտ, ռազմական գործ և այլն: Notch-ի հավելվածը կարողանում է հավաքել շարժումների մասին ինֆորմացիան և վերարտադրել դրանք 3D մոդելով:

Notch-ի մեկ սենսորի չափը 1.3×1.2×0.31 դյույմ է (30x33x8մմ), իսկ քաշը՝ մոտ 10 գրամ: Այն լիցքավորվում է microUSB-ով և կարող է աշխատել մեկ լիցքավորմամբ երեք օր: Ստարտափն առաջարկում է նաև հատուկ հագուստ՝ հարմարեցված իրենց սենսորները կրելու համար: Ամբողջ մարմնի շարժումները ձայնագրող, յոթ մոդուլից բաղկացած Notch-ի արժեքը 360 դոլար է:

Աղբյուր՝ techcrunch.com