Xbox One-ի վաճառքը ռեկորդ է սահմանել

Xbox One 1Microsoft ընկերությունը մեկ օրվա ընթացքում հասցրել է իրացնել մեկ միլիոն Xbox One խաղային կցորդ: Հիշեցնենք, որ վաճառքի առաջին փուլում կցորդը հնարավոր կլինի ձեռք բերել առայժմ տասներեք երկրներում:

«Մենք շնորհակալ ենք Xbox-ի երկրպագուներին, նրանց բոլորի ոգևորությունն ու հիացմունքը ոգեշնչել են մեր ընկերությանը»,- հայտարարել է Microsoft Xbox-ի մարքեթինգի ու ռազմավարության փոխնախագահ Յուսուֆ Մեհդին, գրում է PC Magazine-ը:

Նշենք, որ Xbox One խաղային կցորդն ունի ութ միջուկ ունեցող AMD պրոցեսոր, 8 ԳԲ օպերատիվ և 500 ԳԲ ներքին հիշողություն: Սարքը գնելիս տրամադրվում է նաև Kinect կոնտրոլլերը, որը կարողանում է  ճանաչել օգտագործողի շարժումները: Ս.թ. նոյեմբերի 15-ին սկսվել է Xbox One-ի գլխավոր մրցակից Sony PlayStation 4-ի վաճառքը, որն ԱՄՆ-ում արժե 399 դոլար՝ 100 դոլարով ավելի մատչելի, քան Microsoft-ի խաղային կցորդը: Sony-ի սարքը նույնպես մեծ հաջողություն է ունեցել. վաճառքի առաջին իսկ օրն իրացվել է կրկին ավելի քան մեկ միլիոն PS4:

Աղբյուրը՝ Mashable.com