Motorola-ն մոդուլային եռաչափ սմարթֆոններն իրականություն կդարձնի

motorola project ara

Google-ին պատկանող սմարթֆոններ արտադրող ընկերությունը աշխատում է 3D Systems ընկերության հետ՝ ստեղծելու հեռախոսի 3D տպագրության տեխնոլոգիա իր Project Ara ծրագրի համար: Project Ara-ի նպատակն է արտադրել մոդուլային սմարթֆոններ, որոնք թույլ կտան օգտագործողներին ընտրել սմարթֆոնի կառուցվածքն ու ծրագրային ապահովումը:

Motorola-ն ցանկանում է ստեղծել Android-ի նման ազատ միջավայր՝ սեփական ձեռքերով սմարթֆոններ նախագծել ցանկացողների համար: Առանձին և իրար համապատասխան մոդուլներ պատրաստելու նպատակով՝ Google-ի Motorola-ի բաժանմունքը սկսել է համագործակցել եռաչափ տեխնոլոգիաներով զբաղվող ընկերության հետ: Այս նախաձեռնության արդյունքում, օգտագործողները հնարավորություն կունենան թարմացնել իրենց սարքավորումները՝ նոր մոդուլներ ավելացնելով:

Project Ara-ի ներկայացման ժամանակ ընկերությունը նշել է, որ եռաչափ տպագրությունը նախագծի կարևոր մասերից մեկն է հանդիսանում: 3D Systems ընկերությունը ստեղծել է առաջին եռաչափ տպիչը 1980-ականների սկզբին: Ներկայումս Staples ընկերության հետ համագործակցության շրջանակներում, 3D Systems-ն ունի 2000-ից ավել խանութ աշխարհի 26 երկրներում: