Խելացի սարքերի շուկան կհամալրվի ևս մեկ «խելացի» ժամացույցով

Չինական ZTE ընկերությունը 2014 թվականի առաջին կեսում կթողարկի «խելացի» ժամացույց: Այս մասին հայտարարել է ընկերության համաշխարհային մարքեթինգի ղեկավար Էլ Վի Քյանհաոն The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ սարքը բյուջետային է և նախատեսված է սպառողների լայն շրջանակի համար: Տեխնիկական հնարավորություններով այն հիշեցնում է Samsung Galaxy Gear-ին: Սարքի վաճառքները նախատեսվում է սկսել 2014-ի երկրորդ եռամսյակում: Սկզբնական փուլում ժամացույցը հասանելի կլինի միայն Չինաստանում, այնուհետև՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում:

Ժամացույցի առաջին մոդելը կաշխատի միայն ZTE սմարթֆոնների հետ, սակայն հետագա մոդելները հնարավոր է համատեղելի լինեն նաև այլ արտադրողների հեռախոսների հետ:

Հիշեցնենք, որ Samsung Galaxy Gear ժամացույցները երկու ամսում վաճառվել են 800 հազար օրինակով:

Աղբյուրը՝ wsj.com