HTC One Google Edition սմարթֆոնները ստանում են Android 4.4 թարմացումը

android kitkatHTC ընկերությունը հրապարակել է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգի միջուկի կոդը և հատուկ հարթակը HTC One Google Play Edition սմարթֆոնների համար: XDA Developers նախագծողների ֆորումի օգտագործողներից մեկը հայտնել է, որ արդեն ստացել է ՕՀ-ի վերջին թարմացումը: Թարմացման գործընթացը աստիճանաբար կլինի բոլոր օգտագործողների սմարթֆոններում: Շատերի մոտ ակտիվացել է ձայնային հրամանների ֆունկցիան՝ “OK, Google” արտահայտությունը: Մինչ այդ այն աշխատում էր միայն Nexus 5-ում:

Թարմացումից հետո օգտագործողները կտեսնեն նոր ինտերֆեյս՝ մենյուի փոփոխման նոր էֆեկտներով: Նոր ՕՀ-ի առավելություններից են բարելավված տեսախցիկի հավելվածը, մարտկոցի ավելի երկար աշխատանքը և սմարթֆոնի արագագործությունը: Թարմացումը վերաբերվում է միայն HTC One-ի Google Play Edition մոդելի սմարթֆոններին, իսկ դասական HTC One սմարթֆոնները կստանան KitKat հունվարին:

Աղբյուրը՝ engadget.com