Google Glass-ը կդառնա վիրաբույժների գործիքներից մեկը

Սիեթլի Հարբորվյու բժշկական կենտրոնի վիրաբույժ Հիզեր Էվանսը մտադիր է օգտագործել Google Glass խելացի ակնոցը՝ բարդ վիրատահությունների ընթացքում օնլայն ռեժիմում կոլլեգաներից խորհուրդներ ստանալու նպատակով:

Նա մասնակցել է #ifihadglass մրցույթին և հաղթել՝ ներկայացնելով ակնոցի օգտագործման հետաքրքիր գաղափար: Հիշեցնենք, որ այս մրցույթի հաղթողները չեն ստացել ակնոցը՝ որպես մրցանակ, այլ միայն իրավունք են վաստակել առաջիններից մեկը ձեռք բերել այն՝ 1500 ԱՄՆ դոլարով:

Էվանսի խոսքով՝ յուրաքանչյուր վիրահատություն առանձնահատուկ է, ու բժիշկներն անընդհատ հանդիպում են որևէ նոր բանի, իսկ Google Glass-ի միջոցով ինքը կկարողանա հեշտությամբ կիսել փորձը կոլլեգաների հետ: Բացի այդ՝ նա առաջարկել է ձայնային հրահանգի միջոցով հնարավորություն ունենալ տեսնելու հիվանդի մասին տվյալներ:

Աղբյուրը՝ psys.org