Google Glass-ի վաճառքը բաց է նախագծողների համար

Ինտերնետ հսկան վերջերս իր Google Glass-ի նախագծման հարթակը՝ SDK-ն ներկայացրեց հանրությանը և Mirror API-ն հասանելի դարձրեց բոլոր նախագծողների համար: Այսօր Google-ը որոշել է հասանելի դարձնել խելացի ակնոցի վաճառքը բոլոր հավելվածներ նախագծել ցանկացողների համար, որպեսզի հնարավոր լինի փորձարկել սեփական հավելվածները և տեսնել, թե ինչպես է այն աշխատում սեփական աչքերով:

Google-ը նախագծողներին հրավիրում է Mountain View-ում գտնվող գրասենյակ՝ Google Glass-ի Explorer փորձարարական մոդելը ձեռք բերելու: Նորարարական սարքավորման համար հավելվածներ գրելու և իրական ժամանակում դրանք փորձարկելու հնարավորություն ստանալու համար նախագծողները պետք է վճարեն 1500 դոլար: Նրանք կարող են ընտրել Google Glass Explorer Edition-ի երեք գույների միջև՝ սև, սպիտակ, կապույտ:

Աղբյուրը՝ engadget.com