Acer-ը ներկայացրել է Chromebook-ի նոր տարբերակ

Acer-ը ներկայացրել է Chromebook-ի նոր տարբերակ

Acer-new-Chromebook

Acer-ը 299 դոլար արժողությամբ նոր զգայուն էկրանով Chromebook է ներկայացրել: Acer C720P-ն երկրորդ Chromebook-ն է Chromebook Pixel-ից հետո, որը զգայուն էկրան ունի:

Բյուջետային նոթբուքը նույն ընտանիքի նախկին մոդելների նման ունի Haswell հիմքով Intel Celeron 2955U պրոցեսոր: Բացի զգայուն էկրանից այն առանձնանում է ավելի մեծ հիշողության ծավալով. SSD սկավառակի ծավալը 16 Գբ-ից դարձել է 32 Գբ: Դրան հակառակ, նվազել է օպերատիվ հիշողության ծավալը՝ 4 Գբ-ից 2 Գբ,սակայն այս փոփոխությունը օգտագործողների մեծամասնությունը չի նկատի, քանի որ սարքավորման պրոցեսորի և Chrome OS օպերացիոն համակարգի բնականոն աշխատանքի համար 2 Գբ-ն բավարար է:

Ավելի վաղ այս ամիս Acer-ը ներկայացրել էր 199 և 249 դոլար արժողությամբ C720 մոդելը, համապատասխանաբար 2 և 4 Գբ օպերատիվ հիշողությամբ: Նոր Acer C720P-ը գնորդների համար հասանելի կլինի դեկտեմբերի սկզբից Amazon.com-ում, Best Buy ինտերնետ խանութում և Acer-ի պաշտոնական կայքում:

Աղբյուր՝ arstechnica.com

Բաժիններ: Համակարգիչներ
Թեգեր: Acer, Haswell Chromebook