Կթողարկվի GTA: San Andreas խաղի բջջային տարբերակը

grand-theft-auto-san-andreas

Վաճառքի ռեկորդներ գրանցած ճանաչված խաղ Grand Theft Auto V-ի թողարկումից հետո, Rockstar North ընկերությունը հայտարարել է, որ դեկտեմբերին կթողարկվեն GTA: San Andreas խաղի բջջային տարբերակները:

Խաղը հասանելի կլինի iOS, Android և Windows Phone օպերացիոն համակարգերի համար: Գալիք նոր խաղի գործողությունները կատարվելու են հորինված նահանգում՝ Սան-Անդրեասում՝ միաժամանակ հիշեցնող Կալիֆորնիան և Նևադան:

Նախագծողները խոստանում են ամբողջությամբ օպտիմիզացնել խաղը, թարմացնել գրաֆիկան և հարմարեցնել այն սմարթֆոնների սենսորային էկրանների հնարավորություններին համապատասխան:

Հիշենք, որ մինչ օրս ընկերությունը թողարկել է GTA-ի մի քանի բջջային տարբերակներ՝ 2011թ. դեկտեմբերին լույս էր տեսել GTA III-ը, իսկ 2012-ի վերջին՝ GTA: Vice City-ի բջջային տարբերակը:

Աղբյուրը՝ theverge.com