Ստեղծվել է 3D նանո-տեսախցիկ

inexpensivenՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտաշխատողների պատրաստած նանո-տեսախցիկը կարողանում է ներգործել լույսի արագության վրա: Եռաչափ տեսախցիկը ներկայացվեց անցած շաբաթ Հոնգ Կոնգում՝ Siggraph Asia տոխնոլոգիական նորարարություններին նվիրված միջոցառման ժամանակ: Այն կարող է օգտագործվել բժշկական նկարահանումներում, մեքենաներին բախումներից խուսափել օգնող համակարգերում, շարժումների ճանաչման և տեսագրման գործիքներում և ինտերակտիվ խաղերում:

Տեսախցիկը հիմնված է «Թռիչքի ժամանակը» տեխնոլոգիայի վրա, որն օգտագործվում է նաև Microsoft-ի վերջերս թողարկված Kinect սարքավորման երկրորդ սերնդում: Տեխնոլոգիան իրենից ներկայացնում է օբյեկտների տեղակայման որոշման համակարգ, որը հաշվարկվում է լուսային ազդանշանի՝ օբյեկտի մակերևույթից սենսոր անցման ժամանակահատվածի միջոցով: Նանո-տեսախցիկի համահիմնադիր Աչուտա Քեդամբին նշում է, որ ի տարբերություն նման տեխնոլոգիայով աշխատող այլ սարքավորումների՝ իրենց տեսախցիկի աշխատանքը չի խանգարվում անձրևի, մառախուղի ժամանակ և այլ ոչ ստանդարտ իրավիճակներում:

2011 թ-ին գիտաշխատողների նույն թիմը թողարկել էր 1 վրկ-ում տրիլիոն կադր նկարող տեսախցիկ, որը կարողանում էր ֆիքսել լուսային ազդանշանշանների մեծ սպեկտոր: Մեկ այդպիսի տեսախցիկ պատրաստելու համար պահանջվում էր 500,000 դոլար: Ի տարբերություն իրենց նախորդ աշխատանքի՝ թիմը կարողացել է կրճատել պատրաստման ծախսերը նոր տեսախցիկի համար և նանո-տեսախցիկը պատվերով պատրաստելու համար պահանջվում է ընդհամենը 500 դոլար:

Աղբյուր՝ web.mit.edu