Nokia-ն ներկայացրել է Lumia 525 բյուջետային սմարթֆոնը

Nokia-ն ներկայացրել է Lumia 525 բյուջետային սմարթֆոնը

Nokia Lumia 525 1Nokia ընկերությունը ներկայացրել է Lumia շարքի նոր 520 մոդելը, որն աշխատում է կրկին Windows Phone օպերացիոն համակարգով: Նախորդ 525 մոդելից այն շատ չի տարբերվում. ունի 1 ԳԲ օպերատիվ հիշողություն, Qualcomm Snapdragon S4 պրոցեսոր՝ 1 ԳՀց հաճախությամբ, 8 ԳԲ ներքին հիշողություն և 4 դյույմանոց էկրան՝ 800×480 կետայնությամբ:

Հեռախոսն ունի 4 տարբեր գույների պատյաններ, ինչը թույլ է տալիս պարբերաբար թարմացնել սարքի տեսքը: Սմարթֆոնն ունի 5 մպ հիմնական տեսախցիկ, Bluetooth 4.0 և 1430 մԱ/Ժ մարտկոց:

Նշենք, որ բյուջետային մոդելների շնորհիվ Windows Phone ՕՀ-ով աշխատող սմարթֆոնները վերջին մի քանի ամիսների ընթացքում զբաղեցրել են եվրոպական շուկայի 9,2%-ը:

Աղբյուրը՝ Mashable.com