Ինչպես Android-ում անջատել ավտոմատ կերպով միացող ծրագրերը

Թեև Android օպերացիոն համակարգը շատ առավելություններ ունի, սակայն աստիճանաբար այն ավելի դանդաղ է սկսում միանալ, ինչպես դա պատահում է, օրինակ, Windows-ի հետ: Պատճառն այն է, որ օգտագործողը տեղադրում է սմարթֆոնում կամ համակարգչի վրա նորանոր ծրագրեր, որոնք էլ միանում են ՕՀ-ի գործարկման հետ միասին՝ դանդաղեցնելով հեռախոսի աշխատանքը:

Կա հատուկ ծրագիր՝ BootManager, որը նախատեսված է այս խնդրի լուծման համար և կօգնի ղեկավարել ավտոմատ կերպով միացող ծրագրերը:

Bootmanager

Սակայն կարևոր է նախևառաջ իմանալ, որ BootManager ծրագրից օգտվելու համար պետք է կարողանալ մուտք գործել հեռախոսի «խորքերը» (root) և ունենալ նման իրավունք:

Ծրագրի միացումից հետո կտեսնեք այն ծրագրերի ցանկը, որոնք միանում են հեռախոսի գործարկման հետ միասին: Ուշադրություն դարձնենք նրան, որ BootManager-ի անվճար տարբերակը ցուցադրում է միայն օգտագործվող ծրագրերը, իսկ համակարգի ծրագրերը տեսնելու համար պետք է ձեռք բերել վճարովի տարբերակը:

Ընտրեք ցանկացած ծրագիր, որպեսզի անջատվի դրա ավտոմատ միացումը: Ընտրված տողը կկարմրի, ինչը կնշանակի, որ տվյալ ծրագրի միացումն արգելված է:

Թեև Android ՕՀ-ի արագ միացումը կախված է նաև օպերացիոն համակարգից, սակայն ավտոմատ միացող ծրագրերի թիվը կրճատելու դեպքում, համակարգը նկատելիորեն արագ կաշխատի: