ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներից ևս 30-ը` հատուկ խաղարկության երկրորդ փուլի հաղթողները, ստացան իրենց սմարթֆոնները

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է «Անձնական» և «Խոսում է քաղաքը» սակագնային պլանների բաժանորդների միջև անցկացված խաղարկության երկրորդ փուլի hաղթողներին, որոնք հրավիրված էին ընկերության գլխամասային գրասենյակ՝ իրենց նվերները ստանալու համար: Նվերները հանձնել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Խաղարկությունը կազմակերպվել էր «Անձնական» և «Խոսում է քաղաքը»  սակագնային պլանների այն բաժանորդների համար, ովքեր տվյալ պահին ունեցել են «Հատուկ» փաթեթի ակտիվ բաժանորդագրություն: Խաղարկությանը չեն մասնակցել միակողմանի կամ երկկողմանի անջատված հեռախոսահամարները, ինչպես նաև նախորդ խաղարկության արդյունքում սմարթֆոն ստացած 20 բաժանորդները:

Նոյեմբերի 24-ին կայացած խաղարկությունը կազմակերպվել է տեսախցիկների առջև: Օգտագործվել է հատուկ մշակված Microsoft.NET Random class selection on the system time համակարգչային ծրագիր: Բաժանորդները տեղեկացել են խաղարկության և դրա պայմանների մասին` SMS հաղորդագրության միջոցով: Ընդհանուր առմամբ՝ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին կխաղարկվի 100 սմարթֆոն:

«Անձնական», «Խոսում է քաղաքը» սակագնային պլանների ցանկացած բաժանորդ կարող է իր մտերիմներից մեկի համար բաժանորդագրվել «Հատուկ» փաթեթի, որն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:

Եռամսյա այս խաղարկությունը ևս մեկ անակնկալ է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից` իր հավատարիմ բաժանորդներին խրախուսելու համար: