«Օդնոկլասնիկի»-ն գլխավոր էջում կտեղադրի «կենդանի» նկարներ

«Օդնոկլասնիկի»-ն գլխավոր էջում կտեղադրի «կենդանի» նկարներ

Odnoklassniki-nkar

«Օդնոկլասնիկի» ռուսական սոցցանցը կայքի մուտքի էջում կտեղադրի նկարներ, որոնց վրայի առարկաները կշարժվեն մկնիկի կուրսորի շարժումից: Գրում է Digit.ru-ն:

Այս պահին «կենդանի» նկարում «ձյուն է գալիս», իսկ մարդիկ շարժվում են: Սոցցանցի մամուլի քարտուղար Իլյա Գրաբովսկու խոսքերով՝ այս նկարները պարբերաբար կթարմացվեն նորերով և նվիրված կլինեն տարբեր թեմաների՝ ընկերներ, ընտանիք, ժամանց, անվտանգություն և այլն:

Ներկա պահին կայքի գլխավոր էջում տարվում են աշխատանքներ: Օգտագործողները կկարողանան տեսնել «կենդանի» նկարները այսօր՝ ուրբաթ օրը:

Հիշեցնենք, որ «Օդնոկլասնիկի»-ն ռուսական ամենահայտնի սոցցանցն է,  LiveInternet-ի տվյալներով՝ կայքի օրական այցելուների քանակն անցնում է 40 միլիոնը:

Աղբյուրը՝ rian.ru

Բաժիններ: Սոցցանցեր