Որքան են վաստակում iOS կամ Android հավելվածների հեղինակները

iOS & AndroidՉնայած նրան, որ Android օպերացիոն համակարգը տեղադրված է ավելի շատ սմարթֆոններում, iOS-ի համար հավելվածներ գրող ծրագրավորողներն ավելի լավ են վաստակում, քան Android-հավելվածներ մշակողները:

Android-հավելված մշակող ծրագրավորողն այսօր վաստակում է iOS-հավելված ծրագրավորողից հինգ անգամ պակաս: Պատճառն այն է, որ Apple-ի օգտագործողներն ավելի մեծ ոգևորությամբ են գնում վճարովի հավելվածներ:

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ թեև Google-ն ավելի մեծ մասնաբաժին ունի ՕՀ-երի շուկայում, սակայն չի կարողանում ապահովել հավելվածների մեծ վաճառք: Օրինակ՝ Nanigans գովազդային ընկերությունը հոկտեմբերին հայտարարեց, որ iOS-ում տեղադրված գովազդից աշխատում է 1,8 անգամ ավելին, քան Android-ի պարագայում:

Իսկ Chitika վերլուծական ընկերությունը հայտնաբերել էր, որ ինտերնետին միացած 9 սարքերից յոթը iPad-ներ են, իսկ iPhone օգտագործողները միջինում 19 ցենտ են ծախսում ամեն մի հավելվածի վրա, մինչդեռ Android-ի օգտագործողները՝ ընդամենը 6 ցենտ:

Աղբյուրը՝ Appleinsider.com