Gmail-ի 6 նոր ֆունկցիաները

Google-Drive-Integrated-with-GmailԱշխարհում ամենաշատ օգտագործվող էլեկտրոնային փոստի ծառայության վերջին տարբերակում կան շատ նորություններ, որոնք դուք հնարավոր է բաց եք թողել: Թարմացումները տեղի են ունենում ամեն ամիս և երբեմն դժվար է լինում սովորել բոլոր նոր գործիքներից օգտվելու ձևերը: Այստեղ դուք կգտնեք վերջին թարմացումների մասին կարճ տեղեկատվություն:

1 . Պահպանել կցված ֆայլերը Google Drive-ում

Հիմնական փոփոխությունը Gmail-ի թարմացումներից հետո կցված ֆայլերի նոր ինտերֆեյսն է: Բացի համակարգիչ ներբեռնելու հնարավորությունից, այսուհետ օգտագործողները կկարողանան պահպանել ֆայլերն իրենց վիրտուալ սկավառակում՝ Google Drive-ում:

2. Ավելի քիչ հաղորդակցություն, փոխարենը՝  շատ գործողություն

Ինտերֆեյսի մյուս փոփոխությունը նոր գործողության կոճակի հայտնվելն է: Այն կարող եք տեսնել նամակի թեմայի աջ կողմում: Նախադիտման ֆունկցիան թույլ է տալիս խնայելով ժամանակը՝ ստանալ նամակի հիմնական ինֆորմացիան՝ առանց այն բացելու:

3. Գրիր սեփական ձեռքերով

Google-ի ծառայությունները հասանելի են բազմաթիվ լեզուներով, սակայն երբեմն հոգնեցուցիչ է ամեն անգամ փոխել ստեղնաշարի լեզուն: Դրա համար ինտերնետ հսկան թողարկել է մի հնարավորություն, որի միջոցով օգտագործողը կարող է գրել տեքստը սեփական ձեռքերով՝ մկնիկի կամ հատուկ սարքի միջոցով: Այնուհետև ստացված սիմվոլները կվերափոխվեն սովորական տեքստի:

4. Նոր տուն քո հավելվածների համար

Google-ի բոլոր ծառայությունները, որոնցից դուք օգտվում եք արդեն հասանելի են Gmail-ում: Վերևի աջ անկյունում, ծանուցումների կողքին արդեն կարող եք տեսնել նոր պատկեր, որի վրա սեղմելով՝ կհայտնվեն Google Drive, Calendar և այլ ծառայությունները: Այստեղից դուք կարող եք մուտք գործել նաև ձեր Google+ հաշիվ և այլ Gmail հաշիվներ:

5. Թարմացված տեսք iPad-ի համար

iPad օգտագործողները Gmail-ի iOS հավելվածի վերջին թարմացումից հետո կարող են տեսնել նավարկման նոր գործիք: Հավելվածի աջ մասում, էկրանի ամբողջ երկայնքով բացվող մենյուի միջոցով օգտագործողները կարող են փոխել նամակների բաժինները, էլ. փստի հաշիվը և այլ պարամետրեր:

6. Ավելի հեշտ մուտք

Google-ը թողարկել է նոր դիզայն Gmail ծառայություն մուտք գործելու էջի համար: Գլխավոր էջում կարող են պահպանվել օգտագործողների հաշիվները. օգտագործողին մուտք գործելու համար պահանջվում է միայն մուտքագրել գաղտնաբառը: