ՄԻԿ Աքսելերացիա ծրագիր

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից իրականացվող ՄԻԿ Աքսելերացիայի ծրագրին դիմելու վերջնաժամկետը լրանում է մի քանի օրից: Առաջին անգամ Հայաստանում Ծրագրին մասնակցող թիմերը/ընկերությունները կստանան  աջակցության ամբողջական փաթեթ՝ աշխատանքային տարածք և անհրաժեշտ միջոցներ, հմտությունների զարգացում, առօրյա խորհրդատվություն, մենթորների հետ կապ, ֆինանսավորման հնարավորություններ Հայաստանում և ողջ աշխարհում: Հայտերը կարող եք ներկայացնել մինչև 2013թ դեկտեմբերի 1-ը:

Ծրագրի կարող են մասնակցել նորաստեղծ ընկերություններ,  երիտասարդ ձեռներեցների կամ մասնագետների թիմեր, ովքեր ունեն սեփական տեխնոլոգիական սթարթափը ստեղծելու և հաջողակ բիզնեսի վերածելու  պատրաստակամություն և կարողություն:

Մանրամասներին և գրանցման կարգին  կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. MIC Acceleration Program