Nexus One-ում հնարավոր է տեղադրել Android 4.4 KitKat

Nexus One-ում հնարավոր է տեղադրել Android 4.4 KitKat

Kitkat for Nexus 4Մինչ բոլոր Android սմարթֆոնների օգտագործողները սպասում են 4.4 KitKat թարմացմանը, այն հնարավոր է դարձել տեղադրել Nexus One երեք տարվա հնությամբ սմարթֆոններում: XDA Developers նախագծողների ֆորումում հրապարակվել է հատուկ Android 4.4 ծրագրային ապահովում, որը ցանկացած օգտագործող կարող է տեղադրել իր Nexus One-ում:

Զարմանալի չէ, որ ոչ պաշտոնական ԾԱ-ի տարբերակում կան որոշ թերություններ, օրինակ՝ բեռնման ցիկլային սխալը և սքրինշոթ անելու ֆունկցիայի խափանում: Չնայած քիչ բաց կողմերին այն աշխատում է, ինչպես լիարժեք Android 4.4 KitKat-ը: Տեղադրման ուղեցույցին և նոր ՕՀ-ի աշխատանքի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել նախագծողների ամենահայտնի ֆորումի համապատասխան էջը:

Աղբյուր՝ engadget.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր