Անակնկալ Angry Birds-ից

Rovio ֆիննական ընկերությունը որոշել է ուրախացնել Angry Birds խաղի երկրպագուներին և համալրել է խաղը 30 նոր «աշխարհներով»: Այժմ նոր Short Fuse էպիզոդում կարելի է օգտագործել նաև Bomb-ի նոր հնարավորություններ և երեք հզոր թույներ՝ խոզերին վերացնելու համար:

Angry-Birds-Short-Fuse

Հիշեցնենք, որ այն դեպքերում, երբ հնարավոր չի լինում կործանել խոզերին, կարելի է օգտագործել ուլտիմատ զենք՝ արծիվ, որը ոչնչացնում է ամեն ինչ իր ճանապարհին, այդ թվում՝ խոզերին: Սակայն որպեսզի օգտագործողները չկորցնեն հետաքրքրությունը և խաղը չդառնա շատ հեշտ, մշակողները սահմանափակել են արծվի օգտագործումը. այն այժմ ակտիվանում է 1 ժամը մի անգամ: Խաղի դեպքերը տեղի են ունենում լաբորատորիայում:

Նշենք, որ 3.4.0 թարմացումն անվճար հասանելի է Android-սմարթֆոնների համար, իսկ App Store-ում արժե մեկ դոլար:

Աղբյուրը՝ makeuseof.com