Amazon-ը կգործարկի թռչող դրոն-ռոբոտ առաքիչների (վիդեո)

prime-air_high-resolution01-520x282

Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը CBS հեռուստաընկերության հետ զրույցում հայտնել է, որ ընկերությունը փորձարկում է իր թռչող դրոն-ռոբոտներին՝ առաքումներ իրականացնելու համար:

«Prime Air» անունը կրող նոր առաքման համակարգը ընկերությունը երկար ժամանակ է նախագծում է իր R&D լաբորատորիայում: Ըստ Բեզոսի, ռոբոտներն առաքումը պետք է իրականացնեն 30 րոպեում: Յուրաքանչյուր դրոն-ռոբոտ պետք է աշխատի ավտոմատ կերպով: Դրոն-ռոբոտները կարող են կրել մինչև 2.3Կգ ծանրության փաթեթներ, ինչը նշանակում է, որ կարող են տեղափոխել Amazon-ում վաճառվող ապրանքների ավելի քան 86%-ը:

Amazon-ը մտադիր է այս համակարգը մեկնարկել մոտակա 4-5 տարիների ընթացքում, մինչ այդ ընկերությունը կշարունակի կատարել մի շարք փորձարկումներ:

Աղբյուրը՝ thenextweb.com