Chrome, թե՞ IE. Ո՞րն է առաջատարն աշխարհում

Նոյեմբերը դիտարկիչների համար նշանակալից ամիս էր: IE11-ն ամբողջությամբ հասանելի դարձավ Windows 8.1 օպերացիոն համակարգի համար, գործարկվեցին Firefox 25-ը և Chrome 31-ը: Net Applications վիճակագրական ընկերությունը հրապարակել է դիտարկիչների՝ նոյեմբեր ամսվա մասնաբաժինները համաշխարհային շուկայում:

Նոյեմբերին IE գրավել է դիտարկիչների շուկայի 58.36%-ը, Firefox-ը՝ 18.54%-ը, իսկ Chrome-ը՝ 15.44 %-ը: Ինչ վերաբերում է Safari և Opera դիտարկիչներին, ապա վերջիններս զբաղեցրել են շուկայի 5.90%-ը և 1.39%-ը համապատասխանաբար:

ie_market_share_november_2013-730x507

Net Applications-ը այս տվյալները կազմել է՝ հաշվելով 160մլն. օգտագործողների այցելությունները 40 000 վեբ-կայք: Մեկ այլ վիճակագրական ընկերություն StatCounter-ը մոնիտորինգ է անում 15մլրդ. էջերի դիտումներով: StatCounter-ի տվյալներով, նոյեմբերը հաջողակ ամիս էր Chrome դիտարկչի համար և ոչ IE-ի: Ըստ ընկերության վիճակագրության, Chrome մասնաբաժինը նոյեմբերին կազմել է 41.87%, IE-ն՝ 27.31%, Firefox-ը 18.15%, Safari-ն՝ 8.5% և Opera-ն՝ 1.18%:

Աղբյուրը՝ thenextweb.com