Recon Snow2՝ ամենաառաջադեմ կրելի համակարգիչը դահուկորդների համար

recon snow2

Recon Instruments ընկերությունը ներկայացրել է Snow2 սարքը, որն, ըստ ընկերության մասնագետների, շուկայում առկա ամենաառաջադեմ կրելի համակարգիչն է: Սարքը նախատեսված է դահուկորդների համար: Շնորհիվ եռաչափ գիրոսկոպի, մագնիսաչափի, ճնշման չափիչի, բարոմետրի, բարձրաչափի և արբանյակային GPS-ի, հնարավոր է դառնում բարձր հստակությամբ չափել թռիչքների տևողությունը, բարձունքից իջնելու արագությունը, ծովի մակարդակից բարձրությունը, կորդինատները և այլն:

Սարքն ունի երկմիջուկ ARM Cortex-A9 պրոցեսոր՝ 1,2 ԳՀց հաճախությամբ, PowerVR SGX540 ներդրված գրաֆիկական կոնտրոլլեր, 1 Գբ օպերատիվ հիշողություն, 2 ԳԲբ ներքին հիշողություն, Wi-Fi (IEEE 802.11a/b/g/n) և Bluetooth 4.0 (Bluetooth Smart) մոդուլներ, ինչպես նաև MicroUSB մուտք:

recon snow 2-02

Recon Snow2 մինի-համակարգիչն օգտագործողի աչքերի առաջ ցուցադրում է սահքի հետ կապված ինֆորմացիա, իսկ iOS կամ Android սմարթֆոնի հետ սարքը կցելու դեպքում հնարավոր է ակնոցի էկրանին տեսնել զանգերի և sms-ների մասին ծանուցում, լսել երգել և այլն:

Սարքը, որի գինը 400 դոլար է, կշռում է 65 գրամ, իսկ մարտկոցը բավարարում է 6 ժամ աշխատանքի համար:

Աղբյուրը՝ Gizmag.com