Ինչպես ստուգել Gmail-ում՝ երբ է կարդացվել ձեր նամակը

Ինչպես ստուգել Gmail-ում՝ երբ է կարդացվել ձեր նամակը

Google Chrome դիտարկիչի համար նախատեսված Streak հավելվածը վերածում է ձեր Gmail-ը փոքրածավալ CRM-ի: Հավելվածի վերջին թարմացումից հետո օգտագործողները կարողանում են տեսնել, թե երբ է նամակի հասցեատերը բացել և կարդացել այն:

Բացի դրանից, եթե նամակն ունի մեկից ավելի հասցեատեր, ապա դուք կարող եք տեսնել, թե կոնկրետ ով երբ է բացել նամակը: Streak-ը կարողանում է նաև ցույց տալ, թե որտեղից է բացվել նամակը՝ օգտվելով համակարգչի IP հասցեից: Օգտագործողը կարող է միաժամանակ հետևել անսահմանափակ թվով նամակների: Այս ֆունկցիայի ակտիվացման համար պետք է նշել նամակի թեմային մոտ գտնվող աչքի փոքր պատկերի վրա:

Gmail button

Հավելվածը կարելի է ներբեռնել Chrome Web Store-ից: Streak-ն աշխատում է Gmail-ի և Google Apps-ի դասական ինտերֆեյսով: Հավելվածն ունի նաև այլ ֆունկցիաներ՝ վաճառքների կառավարում, սխալների որոնում, օգտագործողների հետ կապ, բարելավված նամակներր ուղարկում:

Բաժիններ: Իմանալ ինչպես