Orange-ն առաջարկում է ամսական բաժանորդագրությունները սկսել օգտագործել նոր հեռախոսով

Orange-ն առաջարկում է ամսական բաժանորդագրությունները սկսել օգտագործել նոր հեռախոսով

Այսօրվանից Orange-ի բոլոր խանութներում հաճախորդները կարող են ընտրել ամանորյա լավագույն նվերը՝ լավ դասի հեռախոս կամ սմարթֆոն ապառիկ՝ երեք 0-ի պայմանով. 0% կանխավճար, 0% տոկոսադրույք, 0% միջնորդավճար: Orange-ն այս բացառիկ պայմաններից օգտվելու հնարավորություն տալիս է այն հաճախորդներին, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր հեռախոս և միևնույն ժամանակ բաժանորդագրվել Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա ամսական բաժանորդագրություններից որևէ մեկին առանց պարտավորության: Առաջարկը ներկայացվում է ՅՈՒՆԻԲԱՆԿ-ի հետ համագործակցությամբ և ուժի մեջ կլինի մինչև 2014թ. հունվարի 15-ը:

 «Այս Ամանորին շատերը կցանկանան նոր հեռախոս ձեռք բերել կամ նվիրել իրենց սիրելիներին:  Միևնույն ժամանակ ոչ բոլորն են կարող միանգամից վճարել հեռախոսի ամբողջ գումարը, իսկ ապառիկի տոկոսադրույքները կարող են բարձր լինել: Այս Ամանորին նույնպես մեր բաժանորդները կստանան նվերներ Orange-ից, քանի որ մեր բանկային գործընկերոջ հետ միասին մենք Ամանորին առաջարկում ենք ապառիկ 0%-ով: Մեր բաժանորդները կվայելեն իրենց նոր հեռախոսը, ինչպես նաև հարմարավետ կշփվեն՝ ամսական բաժանորդագրություններում ներառված առատ րոպեների շնորհիվ: Ինչպես մենք ենք ասում. զարմանալու բան չկա. Ամանորին Orange-ում ամեն ինչ հնարավոր է», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն այսօր կայացած ասուլիսի ժամանակ:

 «Այսուհետ, ապառիկ վաճառքի նոր պայմաններով, հեռախոսների լայն ընտրանիով, հետվաճառքային սպասարկման լավ լուծումներով և հեռախոսների ապահովագրության եզակի ծառայությամբ, մենք առաջարկում ենք հեռախոսներ  և ամսական բաժանորդագրություն ձեռք բերելու լավագույն պայմանները Հայաստանում: Այս օրերին Orange-ի խանութները լավագույն վայրն են լինելու Ամանորի նվեր ընտրելու համար», ասաց Օրանժ Արմենիայի Վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:

 0% տոկոսադրույքով ապառիկից օգտվելու համար անհրաժեշտ է դառնալ Orange-ի Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա բաժանորդագրություններից որևէ մեկի բաժանորդը: Ապառիկի ժամկետը 12 ամիս է, և հեռախոսի կամ սմարթֆոնի գինը համաչափորեն կբաշխվի այս ամիսների միջև: Ապառիկի հատուկ պայմանները կպահպանվեն բաժանորդի համար, քանի դեռ վերջինս պահպանում է պայմանագրով սահմանված իր առևտրային և ֆինանսական պարտավորությունները:

 Orange Դելֆին, Թիթեռ և Պանտերա նոր բաժանորդները նույնպես ֆիքսված ամսավճարի դիմաց կստանան ցանցի ներսում անսահմանափակ զանգեր կատարելու հնարավորություն, ցանցից դուրս րոպեների, SMS-ների ու մեգաբայթերի մեծ ծավալ, ինչպես նաև անվճար միջազգային զանգեր կատարելու հնարավորություն:

 Հատուկ պայմաններով ապառիկ վաճառքի բոլոր մանրամասները կարելի է գտնել Orange-ի պաշտոնական էջում՝ orangearmenia.am: