Ինչպես վերականգնել iPhone-ի ջնջած կոնտակտը

iphone contact

Չնայած նրան, որ iPhone-ից գրեթե անհնար է պատահական կերպով ջնջել որևէ կոնտակտ, երբեմն դա պատահում է: Ջնջված կոնտակները հնարավոր է վերականգնել՝ կատարելով հետևյալ քայլերը:

Նախ հիշենք, որ Apple-ն իր iCloud ծառայությամբ սինխրոնիզացնում է օգտագործողների տվյալները OS X-ով աշխատող սարքերում: Եթե սինխրոնիզացիա չի կատարվում անմիջապես կոնտակտը ջնջելուց հետո, ապա հնարավոր է այն վերականգնել:

Որպեսզի միաժամանակյա սինքրոնիզացիան չլինի, պետք է միանգամից անջատել ինտերնետ կապը և չմոռանալ wi-fi-ի մասին: Այնուհետև Mac համակարգչից մուտք ենք գործում «Կոնտակտներ» և գտնում ջնջված համարը: Վերևի մենյուի մեջ ընտրեք «Ֆայլ», այնուհետև «Export vCard», այնուհետև vcf ֆորմատով ֆայլն ուղարկեք սմարթֆոնի վրա:

iPhone-ի վրա պետք է ստացված ֆայլը միայն բացել և պահպանել՝ սեղմելով «Ստեղծել նոր կոնտակտ» տարբերակը: