Հայտնի են դարձել հայկական համացանցի 2013թ. լավագույնները. ArmNet համահայկական վեբ-մրցույթն ամփոփում է արդյունքները

ArmNet Awards 2013Նոյեմբերի 30-ին ուշ երեկոյան ավարտվեց «ArmNet Awards 2013» համահայկական վեբ-մրցույթը, որը եզրափակվեց մրցանակաբաշխության պաշտոնական արարողությամբ: «ArmNet Awards» ամենամյա մրցույթը, որն այս տարի անց է կացվում արդեն չորրորդ անգամ, կոչված է գնահատել տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել նորաստեղծ կայքերի առաջխաղացմանը:

«ArmNet 2013» ամենամյա միջոցառումների շարքի կազմակերպիչներն են Maeutica ընկերությունը, Orange-ը և Հայաստանի Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպությունը:

Միջազգային ժյուրիի կողմից տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչվեցին հետյալ կայքերը.

«Դիզայն և հարմարավետություն» ՝ www.imyerevan.com: Ժյուրին այս կայքին առավելություն տվեց հատկապես կայքի մեծածավալ ու բազմաշերտ բովանդակության հստակ, հարմարավետ ու «ակադեմիական» ճաշակով կատարված մատուցման համար: Մրցանակին հավակնող մյուս կայքերն էին. http://reincarnation.am, http://www.reanimania.com, http://submag.co.uk:

«Նորարարություն»` http://360yerevan.com: Այս կայքի նորարարական և բազմաֆունկցիոնալ լուծումները ստացան ժյուրիի ամենաբարձր գնահատականը: Կայքը եզակի է իր տեսակի մեջ և զարգացման լուրջ հեռանկարներ ունի: Մրցանակին հավակնում էին նաև http://spottspot.com, https://www.truthly.me, http://www.cinpost.com:

«Տեխնիկական կատարում » ՝ www.varwar.am: Այս կայքի հաղթանակն ArmNet-ի պատմության մեջ պրեմիերա գրանցեց, քանի որ առաջին անգամ համահայկական վեբ-մրցույթում հաղթող դարձավ խաղային կայք: Կայքի՝ գերազանց կերպով տրված տեխնիկական լուծումները, արհեստական ինտելեկտի լավ  կերպով կատարված ներդրումը չվրիպեցին ժյուրիի ուշադրությունից: Մրցանակին հավակնող մյուս կայքերն էին https://crossroad.com, http://currency.am, http://cult.am:

«Բովանդակություն »՝ www.ysu.am: Երևանի Պետական Համալսարանի պաշտոնական կայքն իր ծավալուն տեղեկատվական բազայով, գրականության, տեղեկատվության, աղբյուրների ու իրադարձությունների համապարփակ և գրագետ մատուցմամբ ճանաչվեց այս տարվա լավագույն բովանդակություն ունեցող կայքը: Մրցանակին հավակնորդ մյուս կայքերն էին՝ http://kinetoon.com, http://doctors.am, http://litopedia.org:

«Տարվա առաջընթաց »՝ www.cult.am: Այս կայքը հնարավորություն է տալիս Երևանի մի շարք մշակութային վայրերի խաղացանկերի մասին ունենալ մշտապես թարմացվող ինֆորմացիա, անմիջապես կայքից ամրագրել տոմսը և գնալ թատրոն, կինո կամ համերգ՝ պարզապես նեկայացնելով QR կոդ: Մրցանակին հավակնում էին նաև http://eli.am, http://360yerevan.com, http://buy.am կայքերը:

«Հասարակական ազդեցություն »՝ «Վճարում ենք 100 դրամ» Facebook խմբերը՝ http://on.fb.me/181Kk4l Facebook-ում ծավալված այս սոցիալական շարժումն այս անվանակարգում հաղթող դարձավ ժյուրիի միաձայն որոշմամբ՝ հաշվի առնելով այն իրական ու շոշափելի ազդեցությունը, որ այս խմբի անդամները կարողացան ունենալ ոչ միայն օնլայն, այլ նաև օֆլայն կյանքում: Մրցանակի մյուս հավակնորդներն էին http://civilnet.am, http://achill.am, http://disability.am/ կայքերը: Հիշեցնենք, որ այս անվանակարգը միակն է, որի կարող են մասնակցել որ միայն կայքեր, այլ նաև անհատներ, բլոգերներ, սոցիալական կայքերում գրանցված խմբեր:

Orange-ի հատուկ մրցանակը լավագույն բջջային հավելվածի համար շնորհվեց Fortune Cup հավելվածին (https://play.google.com/store/apps/details?id=com.xtech.vtg.fortunecup) ՝ հատկապես հավելվածի օրիգինալ մտահղացման, խնամքով տրված տեխնիկական լուծումների ու գրագետ դիզայնի համար: Մրցանակին հավակնում էին նաև Սփյուռ (play.google.com/store/apps/details?id=com.vavianlabs.spyur), Arm Currency (play.google.com/store/apps/details?id=com.xtech.vtg.fortunecup) և Yerevan Routes (https://play.google.com/store/apps/details?id=net.s_us.cityroutes) բջջային հավելվածները:

Նոյեմբերի 21-ից 30-ը տևած SMS- քվեարկության արդյունքում ամենաշատ SMS-քվեներ հավաքեց և «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում հաղթող դարձավ http://new-armenia.page.tl կայքը: Հիշեցնենք, որ այս անվանակարգում հաղթողը որոշվում է առանց ժյուրիի միջամտությամբ, պարզապես հօգուտ յուրաքանչյուր կայքի ստացված SMS-քվեների քանակի հիման վրա:

«ArmNet Awards 2012»-ի Գլխավոր մրցանակն այս տարի շնորհվեց http://360yerevan.com կայքին:

Մրցանակաբաշխության ավարտին ժյուրիի հատուկ մրցանակին արժանացան www.cinpost.am կայքը, որը ստեղծված է հայ ծրագրավորողների կողմից և քրաուդսորսինգի յուրօրինակ մոդել է կիրառում կինոստեղծման համար և www.civilnet.am կայքին ինտերնետային հեռուստատեսության գերազանց կիրառման և այն Հայաստանում “միտում” դարձնելու, ինչպես նաև բազմակողմանի և որակյալ բովանդակության համար:

ArmNet նախագծի Ստարտափ Օրվա շրջանակներում ՍԿՈԼԿՈՎՈ Ստարտափ Ակադեմիայի փորձագետների՝ հայկական ստարտափ թիմերի միջև անցկացրած «Startup Battle»-ի հաղթող ճանաչվեց http://www.betchili.com/ ստարտափը: Թիմի անդամը ՍԿՈԼԿՈՎՈ Ստարտափ Ակադեմիայի ուսանողների հետ միասին կմեկնի ԱՄՆ, Սիլիկոնյան հովիտ, որտեղ երկու շաբաթվա ընթացքում կկազմակերպվեն հանդիպումներ առաջատար ընկերությունների ղեկավարների և վենչուրային հիմնադրամների հետ և որտեղ նա կներկայացնի իր Ստարտափ նախագիծը:

Մանրամասները՝ նախագծի պաշտոնական կայքում  www.armnetawards.am