Kindle Fire HDX-ի գովազդը «նվաստացնում է» նոր iPad Air-ը (վիդեո)

Amazon ընկերությունը թողարկել է գովազդ՝ «նվաստացնող» Apple ընկերության iPad Air պլանշետը: Նոր 8.9 դյույմանոց Kindle Fire HDX-ը գովազդում ներկայացվում է ավելի մատչելի արժեքով, էկրանի ավելի մեծ թույլատվությամբ և ավելի թեթև քաշով, քան  iPad Air-ը:

Եվ չնայած Amazon-ը հանդես եկավ ագրեսիվ գովազդային քաղաքականությամբ՝ Microsoft-ին չի հասնի: Հիշենք, որ Microsoft-ը վարում է ագրեսիվ գովազդային քաղաքականությունը՝ ընդդեմ Apple-ի արտադրանքների: Դրա վառ օրինակ է Windows 8-ի գովազդը, ուր Siri-ի ձայնով առայժմ առաջատարն է «նվաստացնում» է ipad mini-ն:

Աղբյուրը՝ theverge.com