Թողարկվել է երկէկրան առաջին սմարթֆոնը՝ YotaPhone-ը

Թողարկվել է երկէկրան առաջին սմարթֆոնը՝ YotaPhone-ը

yotaphone-03

Ռուսական Yota Devices ընկերությունն այսօր պաշտոնապես ներկայացրել է e-Ink տեխնոլոգիայով և երկու էկրան ունեցող առաջին  սմարթֆոնը՝ YotaPhone-ը: Այն վաճառքի դուրս կգա Ռուսաստանում, ապա Եվրոպայում՝ 499 եվրո արժեքով:

YotaPhone-ը հագեցած է 1.7 GHz երկմիջուկ պրոցեսորով, 2Գբ օպերատիվ հիշողությամբ, 32Գբ ներկառուցված հիշողությամբ, GSM և LTE ցանցերով, 13Մպ հիմնական և 1Մպ դիմային ֆոտոխցիկներով:

YotaPhone-ն ունի 4.3 դյույմ 720p էկրան՝ 1280×720 թույլատվությամբ: Սմարթֆոնի 2-րդ էկրանն ունի կրկին 4.3 դյույմ անկյունագիծ էկրան, սակայն 360×640 թույլատվություն: Այս երկրորդ էկրանը պատրաստված է e-Ink տեխնոլոգիայով, որն օգտագործվում էլ.գրքեր կարդալու սարքերում:

Yota Devices ընկերությունը մտադիր է ներկայացել YotaPhone-ն աշխարհի 20 երկրների շուկաներում 2014-ին:

Աղբյուրը՝ androidcommunity.com