Ինչի՞ց է պատրաստված լինելու Galaxy S5 կաղապարը

Ինչի՞ց է պատրաստված լինելու Galaxy S5 կաղապարը

Samsung Galaxy S5 conceptSamsung ընկերության գալիք ֆլագման Galaxy S5-ն ունենալու է մետաղյա կաղապար: Այս մասին գրում է ճապոնական լրատվական կայք EMSOne-ը:

Նշենք, որ այս մասին լուրերը արդեն երկար ժամանակ է, ինչ տարածվում են ինտերնետում: Ըստ վեբում շրջանառվող նոր լուրերի, ամենայն հավանականությամբ, Galaxy S5-ը հասանելի է լինելու երկու տարբերակով՝ մետաղյա և պլաստիկ:

Հայտնի է, որ հարավկորեական ընկերությունը վերջերս պատվիրել է թայվանական Catcher ընկերությանը պատրաստել 10-30մլն. մետաղյա կաղապարներ:

Նշենք, որ ըստ լուրերի, Galaxy S5-ը կթողարկվի հունվարին և կունենա հետևյալ տեխնիկական բնութագիրը՝ 64բիթ ութմիջուկ Exynos պրոցեսոր, 16Մպ ֆոտոխցիկ, 3Գբ օպերատիվ հիշողություն, 4000 մԱ/Ժ մարտկոց և կաշխատի Android ՕՀ-ի վերջին 4.4 KitKat տարբերակով:

Աղբյուրը՝ cnet.com