Տեխնոլոգիական ոլորտի 5 հայկական կազմակերպություններ ներկայացան GITI-2013 տարածաշրջանային ՏՏ միջոցառմանը

Տեխնոլոգիական ոլորտի 5 հայկական կազմակերպություններ ներկայացան GITI-2013 տարածաշրջանային ՏՏ միջոցառմանը

GITI 2013

Սույն թվականի նոյեմբերի 28-29 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ GITI-2013 տարածաշրջանային ՏՏ միջոցառումը, որին մասնակցեց նաև հայկական ՏՏ ընկերությունների պատվիրակությունը։ Պատվիրակության մեջ ներառված էին Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies, Instigate, Symotec, Synergy ընկերությունները, Գյումրու Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը: Պատվիրակության աշխատանքները համակարգում էր Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը։

Հայկական պատվիրակությունն ավանդաբար կազմակերպված հայկական ՏՏ անկյունում ներկայացնում էր մի շարք լուծումներ, այդ թվում․

  • 3D տպիչ
  • Ռոբոտներ
  • Հայկական առաջին թաբլետ համակարգիչը՝ArmTab
  • Լուծումներ հյուրանոցային, ռետորանային և սպասարկման ոլորտների համար
  • Կրթական նախաձեռնություններ:

Մրցանակաբաշխությանը ներկայացված հայկական ընկերությունների հայտերից երեքն արժանացան մրցանակի․

  • Technology and Science Dynamics Inc ընկերության լուծումները հյուրանոցային, ռետորանային և սպասարկման ոլորտների համար արժանացան «Տարվա ծրագրային ապահովում» և «Լավագույն Մուլտիմեդիա Լուծում» մրցանակների
  • «ՏՏ Կրթության լավագույն ծրագիր» մրցանակին արժանացավ Instigate ընկերությունը` ներկայացնելով Նաիրի կոնսորցիումի համալիր կրթական ծրագրերը:

Հատկանշական է, որ հայկական պատվիրակությունն այս անգամ մասնակցում էր հիմնականում կրթության ոլորտի համար նախատեսվող բազմապիսի ծրագրերով՝ Symotec և Instigate ընկերությունների կողմից ներկայացված ուսումնական ռոբոտներով, Synergy ընկերության կողմից ներկայացված կրթական համակարգի կառավարման տեղեկատվական համակարգով, Գյումրու ՏՏ Կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերով,  Technology and Science Dynamics Inc ընկերության դպրոցական թաբլեթներով և ներկառուցված կրթական ծրագրերով։