Google-ը ամպային հոսթինգ կտրամադրի կողմնակի ծառայություններին

guide-to-seo-part3Google ընկերությունը պաշտոնապես գործարկել է Compute Engine սեփական ամպային հարթակը, որը թույլ է տալիս մշակողներին օգտագործել հոսթինգային ծառայությունը սեփական հավելվածների և ծառայությունների համար: Հաղորդում է ընկերության պաշտոնական բլոգը:

Հարթակը թույլ է տալիս օգտագործողներին ստանալ Linux-ի ցանկացած օպերացիոն համակարգով աշխատող վիրտուալ մեքենա, որի հզորությունը կարելի է մեծացնել ըստ անհրաժեշտության: Հոսթինգի թույլ տված ամենահզոր լուծումը 16 միջուկն է ու 104 գբ օպերատիվ հիշողությունը:

Google-ը ապահովելու է տվյալների անվտանգությունն ու տրամադրելու շուրջօրյա սպասարկում: Սերվերից մեկ ժամ օգտվելու արժեքը սկսում է 1,9 ցենտից:

Աղբյուրը՝ wsj.com