Nokia-ի նախկին դիզայները նախագծել է «գեղեցիկ» խելացի ժամացույց

metawatch-prototype-review-53-300Ֆրենկ Նուովոն՝ Nokia-ի նախկին դիզայները, ով հիմնեց Vertu ընկերությունը, այժմ աշխատում է խելացի ժամացույցի վրա, որը կթողարկվի 2014-ի առաջին եռամսյակում: Հեռախոսի արտադրությամբ կզբաղվի MetaWatch ընկերությունը:

Չնայած մանրամասներ դեռ չեն հաղորդվում, բայց Նուովոյի մասնակցությունը այս նախագծին նշանակում է, որ MetaWatch-ը ցանկանում է մեծ ուշադրություն դարձնել դիզայնին, ավելին՝ շքեղ դիզայնին:

«Միասին մենք պատրաստվում ենք ստեղծել նոր արտադրանքներ, որոնք ոչ միայն հագեցած կլինեն տեխնիկապես, այլ կունենան ներկայանալի արտաքին տեսք և կդառնան սիրելի աքսեսուար»,-ասել է Նուովոն:

MetaWatch-ը նախկինում ունեցել է նման ժամացույցների պատրաստման փորձ, իսկ Vertu-ն հայտնի է թանկ նյութերից պատրաստված հեռախոսներով, որոնք ունեն շատ բարձր գին, բայց հնացած տեխնիկական տվյալներ:

Աղբյուրը՝ theverge.com