Կայացել է «Total War: ROME II. Կեսարը Գալիայում» խաղի անոնսը

Կայացել է «Total War: ROME II. Կեսարը Գալիայում» խաղի անոնսը

Total War ROME IISEGA ընկերությունը ներկայացրել է Total War: ROME II խաղ-ստրատեգիայի առաջին սյուժետային լրացումը՝ «Կեսարը Գալիայում», որը նվիրված է Հուլիոս Կեսարի և գալլական ցեղախմբերի պայքարին:

Լրացումը ներառում է կարճ ժամանակահատված (մ.թ.ա. 58 – 51 թթ.) և փոքր տարածք: «Մենք արդեն թողարկել ենք բազմաթիվ լրացումներ ROME II խաղի համար, սակայն սա դրանցից ամենամեծն է»,- նշել է Total War-ի կրեատիվ տնօրեն Մայք Սիմփսոնը: Նրա խոսքով՝ Sega-ն միշտ ցանկացել է հատուկ ուշադրություն դարձնել Հին աշխարհի ռազմական կոնֆլիկտներին:

«Կեսարը Գալիայում» լրացումը վաճառքում կհայտվնի դեկտեմբերի 12-ին: Այն կարելի է պատվիրել SEGA-ի կայքում կամ Steam ծառայության շնորհիվ:

Աղբյուրը` vg247.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր