Որն է Google-ի հաջորդ մեծ նախագիծը

Հայտնի է դարձել, որ Google ընկերությունը վաղուց արդեն մշակում է ռոբոտ ստեղծելու նախագծեր, որոնք ղեկավարում է Էնդի Ռուբինը, ով ստեղծել է Google-ի Android օպերացիոն համակարգը:

Վերջին վեց ամիսների ընթացքում ընկերությունը գնել է ռոբոտների մշակմամբ զբաղվող 7 ընկերություն և պատրաստվում է ստեղծել այնպիսի ռոբոտներ, որոնք կօգնեն գործարաններում աշխատանքի ավտոմատիզացիան: Ռուբինը New York Times-ին տված հարցազրույցում նշել է, որ նախագծերը վերջնական տեսքի կգան տասը տարվա ընթացքում:

Չի բացառվում, որ Google-ը հետագայում փորձի ապրանքների առաքում կազմակերպել ռոբոտների միջոցով, ինչպես խոստացել է դա անել Amazon-ը:

Նշենք, որ Ռուբինը 1990-ական թթ. գերմանական Carl Zeiss ընկերությունում զբաղվում էր ռոբոտների մշակմամբ:

Աղբյուրը՝ engadget.com