Օբամային չեն թույլատրում օգտագործել iPhone

obama-blackberryՀետաքրքիր է՝ ի՞նչ հեռախոսներ են օգտագործում նախագահները: Օրինակ՝ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման ասում է, որ կցանկանար iPhone ունենալ, սակայն դա արգելված է: Խնդիրն անվտանգությունն է, այդ պատճառով էլ ԱՄՆ նախագահն օգտագործում է BlackBerry սմարթֆոններ, որոնք այդ տեսանկյունից բավական լավ պաշտպանված են:

«Ինձ չի կարելի օգտագործել iPhone անվտանգության նկատառումներով, թեև իմ երեխաները՝ Սաշան ու Մալիան շատ ժամանակ են անցկացնում իրենց iPhone-ներով»,- պատմել է նախագահը մի խումբ երիտասարդների՝ Սպիտակ տանը կայացած կոնֆերանսներից մեկի ժամանակ:

BlackBerry-ն հայտնի է տվյալների կոդավորման համակարգով, այդ պատճառով ԱՄՆ-ի պետական այրերը օգտագործում են հենց այս ընկերության արտադրանքները: Հայտնի է, որ հատուկ ծառայությունները արգելել են Օբամային օգտագործել իր BlackBerry-ն Սպիտակ տան տարածքում, սակայն նախագահն ընդդիմացել է և հաղթել իր սիրելի սմարթֆոնի համար պայքարում:

Աղբյուրը՝ Securityweek.com