Acer-ը թողարկել է հսկա հիբրիդային պլանշետ-համակարգիչ

Acer_Aspire_AZ3-600_right_facing_Windows_610x482

Acer ընկերությունը, հետևելով HP, Lenovo, Sony և այլ արտադրողների օրինակին, թողարկել է իր առաջին հիբրիդային բոլորը մեկում համակարգիչը՝ Aspire Z3-600-ը:

Z3-ն ունի 21.5 դյույմ անկյունագիծ full HD էկրան, նման է հսկա մոնիտոր-պլանշետի: Հիբրիդ-համակարգիչն ունի նաև HDMI բնիկ, որին կարող են միանալ խաղային կցորդները, 2.5 ժամ առանց լիցքավորման աշխատելու հնարավորություն, Core i3 պրոցեսոր, 4Գբ օպերատիվ հիշողություն և 750Գբ կոշտ սկավառակ:

Acer Aspire Z3-600-ը վաճառքի դուրս կգա դեկտեմբերի վերջին 779 դոլար արժեքով:

 Աղբյուրը՝ cnet.com