Nvidia-ն փորձարկում է ամպային խաղերի ծառայություն Grid-ը

Nvidia Grid

Nvidia ընկերությունը փորձարկում է խաղերի համար նախատեսված նոր Grid ամպային ծառայությունը: Grid-ի միջոցով հնարավոր կլինի բեռնել խաղը միանգամից դիտարկչից: Nvidia-ն նպատակ ունի տարածվել պլանշետներում և սմարթֆոններում:

Այս պահի դրությամբ Grid-ը հասանելի է միայն սահմանափակ քանակությամբ օգտագործողների՝ Shield խաղային կցորդների օգտագործողներին: Grid-ում հասանելի է ութ խաղ՝ ներառյալ Street Fighter x Tekken, The Witcher 2, Red Faction: Armageddon խաղերը:

Առայժմ Nvidia-ն փորձարկում է ծառայությունը և շտկում բոլոր տեխնիկական սխալները:

Աղբյուրը՝ theverge.com