«ԱրմենՏել» ընկերությունը բացում է վաճառքի և սպասարկման երկրորդ գրասենյակը Դավիթաշեն համայնքում

«ԱրմենՏել» ընկերությունը  բացում է վաճառքի և սպասարկման երկրորդ գրասենյակը Դավիթաշեն համայնքում

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է վաճառքի և սպասարկման նոր գրասենյակի բացման մասին Դավիթաշեն համայնքում: Beeline վաճառքի և սպասարկման նոր գրասենյակը գտնվում է Դավիթաշենի կենտրոնական հատվածում` Տիգրան Պետրոսյան 17/8 հասցեում: Գրասենյակն աշխատելու է երկուշաբթիից-ուրբաթ` ժամը 9:00-ից մինչև 18:00-ն առանց ընդմիջման: Նոր բացված գրասենյակի աշխատանքներին զուգահեռ շարունակելու է աշխատել Դավիթաշեն համայնքի 3-րդ թաղամասի 25/1 հասցեում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակը:

«Համաձայն բաժանորդների սպասարկման որակի բարելավմանն ուղղված ռազմավարության մենք շարունակում ենք ընդլայնել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակների ցանկը` ձգտելով ավելի մոտ գտնվել յուրաքանչյուր հաճախորդի: Համոզված եմ, որ այցելելով նոր գրասենյակ մեր բաժանորդները կգնահատեն մեր ժամանակակից և հարմարավետ ձևավորումը, ջերմ միջավայրը և բարձրակարգ սպասարկումը», – նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը գրասենյակի բացման արարողության ժամանակ:

Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել նոր գրասենյակ մեր կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով:

«ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է ընդլայնել գրասենյակների ցանկն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ շրջանններում: Դեկտեմբերի 6-ի դրությամբ Հայաստանում գործում է 83 վաճառքի և սպասարկման գրասենյակ, որից 27–ը` Երևանում: