Թողարկվել է Android ՕՀ-ի 4.4.1 թարմացումը

Թողարկվել է Android ՕՀ-ի 4.4.1 թարմացումը

Kitkat for Nexus 4Google-ը թողարկել է Android ՕՀ-ի 4.4.1 թարմացումը, որում ընկերությունը շտկել է մի շարք սխալներ, մասնավորապես, այժմ բարելավել է Nexus 5 սմարթֆոնի ֆոտոխցիկը:

Ընկերության խոսքով, նոր թարմացման շնորհիվ ֆոտոխցիկն այժմ ավելի արագ է որոշում ֆոկուսը՝ հատկապես ցածր լուսավորության ժամանակ, ինչպես նաև ավելի արագ են աշխատում white balance ֆունկցիան և HDR+ ռեժիմը:

The Verge ամերիկյան տեխնոբլոգը կատարել է փորձարկում՝ ստուգելու որքանով են համապատասխանում բարելավումներն իրականությանը: Ինչպես գրում են The Verge-ի լրագրողները, փորձարկումը տպավորիչ էր: Նոր թարմացումն այսօրվանից հասանելի է բոլոր  Nexus 5 օգտագործողներին:

Աղբյուրը՝ theverge.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր