Թողարկվել է «Նոր Սարդ-մարդը. Բարձր լարում» ֆիլմի առաջին թրեյլերը (վիդեո)

Պիտեր Պարկերը վերադառնում է մեծ էկրաններ 2014թ. մայիսին և այսօր ներկայացվել է երկար սպասված «Նոր Սարդ-մարդը. Բարձր լարում» ֆիլմի առաջին թրեյլերը: Այն լի է հատուկ էֆեկտներով և չար կերպարներով, որոնք ըստ սյուժեի երեքն են՝ Էլեկտրոն, Ռնգեղջյուրը և Կանաչ Գոբլինը:

Մարկ Ուեբերի այս ֆիլմը նկարահանվել է Marvel ընկերության կոմիքսների հիման վրա և համարվում է «Նոր Սարդ-մարդը» ֆիլմի շարունակությունը: Այն կդառնա Սարդ-մարդու տրիլոգիայի 2-րդ մասը: Գլխավոր դերերում են Էնդրյու Հարֆիլդը, Էմմա Սթոունը, Դեյն Դեհանը և Կոլ Ֆիորին:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա 2014թ. ապրիլին ԱՄՆ-ում, իսկ մեծ կինոէկրաններում այն կհայտնվի մայիսին: