Google-ի ձայնային որոնումը համալրվել է նոր լեզուներով

voice search for smartphonesԵթե դուք օգտագործում եք Android սմարթֆոն, ապա հավանաբար փորձել եք Google-ում կատարել ձայնային որոնում՝ Voice Search ծրագրով: Ձայնային որոնումը ինտերնետ-հսկայի համար ապագայի ռազմավարության կարևոր բաղկացուցիչն է: Այսօր ընկերությունը հայտնել է, որ Google Voice Search-ը համալրվել է ևս երեք լեզուներով՝ ֆրանսերենով, գերմաներենով և ճապոներենով:

Նոր լեզուներն ընդգրկվել են ոչ միայն Voice Search-ի Android, այլև iOS տարբերակում: Նշենք, որ մինչ այդ ծրագիրը հասկանում էր միայն անգլերեն:

Google-ը երբևէ չի նշում, թե որն է լինելու հաջորդ լեզուն: Հաշվի առնելով այն փաստը, որը աշխարհում մարդկանց մի ստվար զանգված խոսում է հնդկերեն, իսպաներեն, չինարեն՝ հնարավոր է՝ դրանք դառնան հաջորդ թարմացման նոր լեզուներրը:

Աղբյուրը՝ cnet.com