Lumus DK-40-ը Google Glass-ի փոխարինո՞ղ

lumus glass

Lumus-ը գլխին հագցվող էկրան-սարք է (HUD)՝ ավելի հայտնի որպես ռազմական արտադրանք: Lumus երկու մոդել օգտագործվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերում: Նոր թողարկված DK-40 մոդելը նպատակ ունի դուրս գալ սովորական սպառողների շուկա: Այն նման է Google Glass-ին:

Lumus-ն ունի 640 x 480 թույլատվությամբ էկրան, շարժումների սենսոր, 5Մպ ֆոտոխցիկ: Այս նոր գաջեթը դեռևս մասայական թողարկման համար պատրաստ չէ և դեռ գտնվում է մշակման փուլում: Այն աշխատում է 1-2 ժամ՝ առանց լիցքավորման: Սարքի ներկայացումը կայանալու է 2014-ի սկբում կայանալիք միջազգային տեխնոլոգիական ցուցահանդես CES 2014-ին:

Աղբյուրը՝ engadget.com