Orange-ի աջակցությամբ Կաճաճկուտ և Անտառամուտ գյուղերը ունեցան ոչ միայն բջջային կապ, այլ նաև համակարգչային կենտրոններ

Orange-ի աջակցությամբ Կաճաճկուտ և Անտառամուտ գյուղերը ունեցան  ոչ միայն բջջային կապ, այլ նաև համակարգչային կենտրոններ

Ընդամենը մի քանի ամիս առաջ Orange-ը Լոռու մարզի Անտառամուտ և Կաճաճկուտ գյուղերում տեղադրեց բջջային կայաններ՝ առաջին անգամ հասանելի դարձնելով բջջային կապն ու շարժական ինտերնետը: Այսօր արդեն երկու գյուղերում գործում են համակարգչային սրահներ, որոնք հնարավորություն են տալիս, առանց տանը համակարգիչ ունենալու անհրաժեշտության, ձեռք բերել համակարգչային հմտություններ, օգտվել ինտերնետից և լինել ժամանակակից աշխարհի մի մասը: Համակարգչային այս արդիական կենտրոնները ստեղծվել են «Շեն» բարեգործական կազմակերության հետ համատեղ ջանքերով:

Համակարգչային սրահները համալրված են  համակարգիչներով, տպիչներով, հարմարավետ կահավորանքով և Orange-ի MyFi երթուղիչով, որը տալիս է ներբեռնման մինչև 21.6Մբ/վ արագության հնարավորություն: Այս նախագիծը Orange-ի ավելի լայն առաքելության մի մասն է, որի նպատակն է աջակցել Հայաստանի համայնքային զարգացմանը և գյուղական բնակավայրերի տեխնոլոգիական հագեցմանը:

«Անտառամուտն այսօր ունի 300, իսկ Կաճաճկուտը` 200 բնակիչ: Երկու գյուղերն էլ գտնվում են մարզկենտրոնից նշանակալից հեռավորության վրա, ինչը վերջիններս է՛լ ավելի է մեկուսացնում: Անտառամուտի ու Կաճաճկուտի նման գյուղերը հաճախ անտեսված են լինում, սակայն մենք գիտակցում ենք, որ այսպիսի գյուղերում որոշակի սոցիալական և հասարակական դեր կարող ենք ստանձնել՝ կապի ժամանակակից միջոցները հասանելի դարձնելով մարդկանց: Orange-ի կորպորատիվ պատասխանատվությունն ուղղված է նաև այն նպատակին, որ նոր տեխնոլոգիաները հասանելի լինեն», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Հիշեցնենք, որ Orange-ը միակ օպերատորն է Հայաստանում, որը կառուցել է մինչև 42.2 Մբ/վ արագությամբ ցանց Հայաստանի հինգ մեծ քաղաքներում և մինչև 21.6 Մբ/վ ներբեռնման տեխնիկական հնարավորությամբ ցանց Հայաստանի մարզերում, ներառյալ այնպիսի գյուղեր, որոնք որևէ այլ օպերատորի կողմից ապահովված չեն ծածկույթով՝ նպատակ ունենալով նորագույն տեխնոլոգիաները հասանելի դարձնել երկրի բնակչության հնարավորինս մեծ մասին: Հենց այս տրամաբանությամբ է նաև ընկերությունն աջակցում մարզերում համակարգչային սրահների ստեղծմանը, որոնց թիվը մարզերում արդեն 19-ն է: