Դեմքերի ճանաչում՝ 7 միլիարդ վայրկյան արագությամբ

TS-Heathrow-crowdՃապոնական և ամերիկյան ընկերությունները օրեցօր թողարկում են դեմքերի ճանաչման համար նախատեսված էլ ավելի կատարելագործված համակարգեր: Օրերս ճապոնական NEC ընկերությունը հայտարարել է աշխարհում առաջին համակարգի մշակման մասին, որը կարողանում է ճանաչել ամբոխի անոմալ վարքագիծը:

Ծրագիրն ավտոմատ կերպով հաղորդում է խուճապի մասին, եթե ամբոխի մեջ իրարանցում է նկատում կամ ֆիքսում է, որ ինչ-որ մեկն ընկած է մյուսի հետևից: Այդ դեպքում միանում է դեմքերի ճանաչման ֆունկցիան, որը հետազոտում է մարդկանց դեմքերը՝ համեմատելով դրանք հայտնի տեռորիստների դեմքերի հետ:

NEC ընկերության մասնագետները կարծում են, որ այս համակարգը կիրառելի կլինի հատկապես օդակայաններում, մարզադաշտերում և բազմամարդ այլ վայրերում:

Սովորական սերվերին վրա դեմքերի ճանաչման համակարգը աշխատում է 36 միլիոն մարդ վայրկյանում արագությամբ, սակայն 50 սերվերներ օգտագործելու դեպքում համակարգի արտադրողականությունը կարելի է հասցնել 7 միլիարդ/վայրկյան արագության: Ճիշտ այնքան, որքան մարդ ապրում է Երկիր մոլորակի վրա:

Աղբյուրը՝ asia.nikkei.com